Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am

Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում.

  • չոր օդ,
  • սառը և չոր եղանակ,
  • ցածր խոնավություն,
  • արևի ազդեցություն,
  • աշխատանք քիմիական նյութերի հետ,
  • սխալ խնամք,
  • ձեռքերի մաշկի անբավարար չափով խոնավացում,
  • մաշկային հիվանդություններ, այդ թվում՝ փսորիազ, էկզեմա,
  • ալերգիա։


Ձեռքերի մաշկի չորությունից ազատվելու համար կարող եք օգտագործել ներքոնշյալ բնական միջոցները։

1. Յուղով մերսում։ Չոր ձեռքերը կարող եք մերսել ձիթապտղի, կոկոսի և ցանկացած այլ յուղով։ Յուղը մի փոքր տաքացրեք, ձեռքերը մերսեք 5-10 րոպե։ Կրկնեք սա ամեն օր։ Մի քանի օր անց արդեն կնկատեք դրական արդյունքը։ Երբ ձեռքերի չորությունն անցնի, կարող եք այն յուղով մերսել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ 1-2 րոպե։

Ձիթապտղի յուղ և շաքար. բաղադրիչներ

  • 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • 1-2 գդալ շաքարավազ։


Պատրաստման եղանակը։ Հավասար քանակով շաքար և ձիթապտղի յուղ խառնեք։ Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին։ Թողեք մի քանի րոպե, լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

2. Սերուցք՝ ձեռքերը փափկեցնելու համար


Բաղադրիչներ.

  • 2 թեյի գդալ սերուցք,
  • 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր։


Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

4. Մեղրով միջոց՝ ձեռքերը փափկեցնելու համար

 

Բաղադրիչներ

  • 1-2 թեյի գդալ մեղր,
  • կես թեյի գդալ ձիթապտղի յուղ,
  • մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության։


Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

5. Վարսակի փաթիլների ալյուրով սկրաբ՝ չոր ձեռքերի համար

 

Բաղադրիչներ.

  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության,
  • ջուր՝ ըստ անհրաժեշտության։


Պատրաստման եղանակը։ Խառնեք վարսակի փաթիլների ալյուրը, մեղրն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք։ Ստացված քսուկը քսեք ձեռքերին, թողեք մի քանի րոպե։ 5-10 րոպեի ընթացքում մերսեք ձեռքերը։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ։

6. Հալվեն՝ ձեռքերի համար։ Կտրեք հալվեի տերևը, առանձնացրեք գելը, քսեք ձեռքերին։ Թողեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք ձեռքերը։

7. Բանանը՝ ձեռքերը փափկեցնելու համար

 

Բաղադրիչներ.

  • լավ հասած 1 կամ 2 բանան,
  • 1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության,
  • 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։


Պատրաստման եղանակը։ Տրորեք բանանը, ավելացրեք մեղրն ու ձիթապտուղը։ Քսեք ձեռքերին, թողեք 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

8. Խնձորի քացախը՝ կոշտացած մաշկի համար։ Եթե ձեռքերը չափից շատ են չորացել, կարող եք խնձորի քացախ օգտագործել։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ քացախ,
  • 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • 2 բաժակ տաք ջուր։


Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում, ձեռքերը դրա մեջ թողեք 10-15 րոպե։ Չորացրեք ձեռքերը, խոնավացնող նրբաքսուկ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

9. Վիտամին E։ Քսեք ձեռքերին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, մինչև յուղը ներծծվի մաշկի մեջ։ Կրկնեք օրվա ընթացքում 2-3 անգամ։

10. Կոկոսի յուղ, կակաո, նուշ

 

Բաղադրիչներ.

  • 1/3 բաժակ կոկոսի յուղ,
  • 1/4 բաժակ նշի, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ,
  • 1 բաժակ կակաոյի կամ ժոժոբայի յուղ,
  • 1/8 բաժակ մեղրամոմ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 3-4 կաթիլ եթերային յուղ,
  • վիտամին E։


Պատրաստման եղանակը։ Խառնեք կոկոսի յուղն ու այն եթերային յուղը, որն ընտրել եք։ Ավելացրեք մեղրամոմը։ Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա։ Ավելացրեք վիտամին E-ն։ Լավ խառնեք, թողեք սառչի, պահեք սառնարանում։ Օգտագործեք օրվա ընթացքում 1-2 անգամ։

11. Կերակրի սոդան՝ չոր ու կոշտ ձեռքերի համար

 

Բաղադրիչներ.

  • 2 թեյի գդալ սոդա,
  • 2 թեյի գդալ մեղր,
  • 2 թեյի գդալ կիտրոնի հյութ։


Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ձեռքերը լվացեք տաք ջրով և օճառով, չորացրեք։ Նրբաքսուկը քսեք ձեռքերին, թողեք 10-12 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Չորացրեք ձեռքերը, խոնավացնող նրբաքսուկ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ